Foto

ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ

Հայաստանում հայտարարված սգո օրերի առնչությամբ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (Սուրմալու առևտրի կենտրոն) տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ ՀՀ֊ում հայտարարված սգի կապակցությամբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ», - հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: