Foto

Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի կապակցությամբ։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - ասված է հաղորդագրությունում: