ԱԻՆ - ը «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Ներկա պահին երկու տեղում էլ աշխատում են սակրավորների և կինոլոգիական խմբեր։ Տարհանում իրականացվել է «Մետրոպոլիտենի» կայարաններից, իսկ «Զվարթնոցից»` ոչ»,– նշեց Կոստանյանը։
Անհայտ անձը ԱԻՆ քարտուղարության էլեկտրոնային փոստին նամակ է ուղարկել, որում նշել է, որ ռումբ կա ոչ միայն «Մետրոպոլիտենում», այլ նաև «Զվարթնոց» օդանավակայանում։









