Քննչական կոմիտեն չի մեկնաբանում տարածված լուրերը, որ կորել է Արշակ սրբազանի գործով միակ իրեղեն ապացույցը՝ մարիխուանայի գլանակը, գրում է «Ազատություն»-ը:
«Եթե Քննչական կոմիտեն չի հերքում այս տեղեկությունը և, իհարկե, ոչ էլ հաստատում, ուրեմն, նշանակում է, որ իսկապես խնդիրը կա»,- կալանավորված հոգևորականի փաստաբան Արսեն Բաբայանը չուներ տեղեկություն, որ ապացույց թմրամիջոցն անհետացել կամ կորել է, ասաց՝ քրեական գործի իրեն հասանելի նյութերում նման արձանագրություն չկա:
Չկա ապացույց, չկա գործ. արդյո՞ք այս սկզբունքն է գործելու. «Ասել, թե՝ եթե իրեղեն ապացույց թմրամիջոցը չկա, ապա գործը անմիջապես պետք է փակվի, այդպես չի, պետք է նաև իրականացվի քննություն: Եթե քաղաքական իշխանությունը չի հրաժարվել Արշակ սրբազանի նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնելու իր մտադրությունից, իսկ մենք տեսնում ենք, որ ոնց որ թե չի էլ հրաժարվել, և վերջնական որոշման արդյունքում գործը կուղարկի դատարան, ապա քննությունը կշարունակվի դատարանում»,- ասաց փաստաբան Արսեն Բաբայանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։









