Foto

Մեծ հավատով աղոթում եմ անհետ կորածների ճակատագրի համար․Գագիկ Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել

Երեկվանից մեծ տագնապով ու սրտի անասելի ցավով հետևում եմ  «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին, ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Խորը կսկիծով իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին,  վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում, մեծ հավատով աղոթում անհետ կորածների ճակատագրի համար:
Աստված պահապան մեզ բոլորիս. . .», - նշել է նա։