Foto

Յուրաքանչյուրիս է հասնելու այս պատիժը․ Մենուա Սողոմոնյան

Դատավորի պաշտոն զբաղեցնող Մնացական Մարտիրոսյանը Ավետիք Չալաբյանին երեք ամսով կալանավորելու որոշում կայացրեց այն դեպքում, երբ.
* Նույնիսկ մեղադրող կողմը առաջարկում էր ոչ թե կալանք, այլ գրավ,
* Ավետիք Չալաբյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, ինչի մասին դատավոր կոչվածը տեղյակ էր (Ավետիքի զարկերակային ճնշումը 170-ի է հասնում):
Ժողովու՛րդ, ակնհայտ է, որ այս լկտի անարդարությունը Նիկոլի պատվերով է կատարվում։ Եթե մենք լռենք, կնշանակի թքած ունենանք մեր՝ որպես ժողովրդի անվտանգության, արժանապատվության, բարոյականության վրա։ Յուրաքանչյուրիս է հասնելու այս պատիժը։

Մենուա Սողոմոնյանի ՖԲ էջից