Foto

Հայաստանի հավաքականի անդամը կշարունակի ելույթներն Արգենտինայում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Թոմաս Ադորյանը երկարաձգել է համագործակցությունը արգենտինական «Բանֆիլդի» հետ։

Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունվար։

24-ամյա ֆուտբոլիստը հենց «Բանֆիլդի» սան է։ Հարազատ թիմի հիմնական կազմում նա մինչ օրս մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Ադորյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2025 թվականի ամռանը՝ մասնակցելով երկու հանդիպման։