Foto

ՔՊ-ն քննարկում է կուսակցական ընտրական ռազմավարությունը

Դեկտեմբերի 27-ին Արտաշատ համայնքում տեղի է ունեցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ Քաղաքական ժողովը:

Քննարկվել են Կուսակցության համամասնական ցուցակի ձեւավորման, ընտրական ռազմավարության, ինչպես նաև Կուսակցության 2026 թվականի ընտրությունների նախընտրական շտաբի անելիքների հետ կապված հարցեր:

Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-ը և Կուսակցության նախընտրական շտաբի պետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։