Foto

Ռшզմական ակադեմիայում կազմակերպվել էր «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ցուցադրությունը

Ռազմական ակադեմիայում կազմակերպվել էր «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և մարզական ուղու մասին՝ բացահայտելով ոչ միայն հաջողությունները, այլև դրանց հասնելու ճանապարհին հանդիպած դժվարությունները, զոհողություններն ու կամքի ուժը։  Այս մասին տեղեկանում ենք Հայտնում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ֆեյսբուքյան էջից։

«Ֆիլմի ցուցադրության նպատակն էր ընդգծել այնպիսի արժեքների կարևորությունը, ինչպիսիք են հաստատակամությունը, կարգապահությունը, դիմացկունությունն ու նպատակասլացությունը, որոնք կարևոր են սպորտում և զինվորական ծառայության ընթացքում։

Ցուցադրության ավարտին ֆիլմի հերոսը հանդիպեց ակադեմիայի կուրսանտների հետ՝ անկեղծորեն խոսելով իր հաղթահարած դժվարությունների, ձեռքբերումների և այն մոտիվացիայի մասին, որոնք նրան օգնել են հասնելու բարձր արդյունքների»,- նշվում է հաղորդագրության մեջ։