Ուզբեկստանը Տաշքենդում Ադրբեջանի, Ուզբեկստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ միանում է «Զանգեզուրի միջանցքի» բացման պահանջին։
Կողմերն ընդգծել են Զանգեզուրի միջանցքի բացման կարեւորությունը, որը միացնում է Ադրբեջանի Հանրապետության Արեւելյան Զանգեզուրը եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը՝ միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնման համար։









