Foto

Կես տարուց ավելի անհիմն կալանավորված է Վահագն Չախալյանը․ Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Կես տարուց ավելի անհիմն կալանավորված է Վահագն Չախալյանը։ Գրում եմ «անհիմն» ոչ միայն որովհետև նա անցնում է «Սրբազան պայքարի» անդամների դեմ շինծու գործով, այլ որովհետև նույնիսկ այդ գործով բոլոր գաղտնալսումներից գեթ մեկում Վահագնի ձայնը չկա։

(Այդ գաղտնալսումների հրապարակված ձայնագրությունները հիշում եք, չէ՞, որ քննչականը մոնտաժել էր տարբեր կտորներից, որպեսզի հանրությանը մոլորեցնի)։

Վահագնին կալանավորել էին անցյալ տարվա հուլիսի 5-ին, իսկ նոյեմբերի 27-ին ևս 3 ամսով երկարացրին կալանքը։

Ըստ այդմ՝Վահագն Չախալյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։