Foto

Մեկնարկել են Ալավերդու զույգ կամուրջներից երկրորդի հիմնանորոգման աշխատանքները. 1-ինն արդեն նորոգվել է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում մեկնարկել են Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից երկրորդի հիմնանորոգման աշխատանքները։ Կամուրջներից առաջինն արդեն իսկ նորոգվել է։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ապամոնտաժվել է երկրորդ կամրջի հին ծածկը, այս պահին ամրացվում են հենարանները, կփոխվեն հեծանները, կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, կտեղադրվեն բազրիքներ, կկատարվեն այլն։ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։