Foto

Գեներալ Իգոր Կիրիլովի դեմ ահաբեկչություն իրականացրած անձը ցմահ ազատազրկման է դատապարտվել

Մոսկվայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի դեմ ահաբեկչություն իրականացրած Ահմաջոն Կուրբոնովին։ Դատարանը նաև 1 մլն ռուբլի տուգանք է սահմանել նրա նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ քննչական կոմիտեից։