Foto

Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է Ցեղասպանության հուշահամալիրում կատարվող աշխատանքների ընթացքով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Նախարարը հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերության և Ցեղասպանության հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետների հետ շրջել է տարածքում, հետաքրքրվել կատարվող աշխատանքների ընթացքով:

ԿԳՄՍ նախարարը մեկ անգամ ևս շեշտել է աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ այս հարցը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: