Foto

Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին

Մի քանի անօդաչու թռչող սարքեր հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով երկրի ազգային լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել են Քուվեյթի քաղավիացիայից։

Նշվում է, որ հարձակման հետևանքով կան միայն նյութական կորուստներ։

Տարածաշրջանում իրադրությունը լարվել է այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը