Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը չափազանց կարևոր է ինչպես Վրաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։ Ըստ ԱՊԱ-ի՝ այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն։
«Հետևաբար, ես ուրախ եմ ողջունել այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները արդեն հասնում են նոր մակարդակի։ Հուսով եմ, որ այդ հարաբերությունները կզարգանան կայունության և խաղաղության միջավայրում։ Սա կարող է մեծ օգուտներ բերել ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլև Վրաստանին և ամբողջ տարածաշրջանին», – ընդգծել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակը։









