ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկին Դավոսում կայացած ընթրիքի ժամանակ սուլոցների են արժանացել, հաղորդել է FT-ն՝ հղում անելով ականատեսներին։
Թերթը գրում է, որ միջադեպը սկսվել է Լուտնիկի «ագրեսիվ մեկնաբանություններից»։ Նրան ի պատասխան սուլոցների են արժանացրել, որոշ հյուրեր դուրս են եկել ընթրիքից։
Երեքշաբթի՝ հունվարի 20-ին, Լուտնիկն ինքը հոդված է գրել FT-ի համար՝ հիշատակելով Դավոսը և հայտարարելով «դրան դեմ առ դեմ կանգնելու» ծրագրերի մասին։
«Մենք հավաքվել ենք Դավոսում, որպեսզի մեկ բան հստակեցնենք. ի դեմս նախագահ Թրամփի՝ կապիտալիզմն ունի նոր շերիֆ քաղաքում», - մեջբերել է թերթը նախարարի խոսքերը։
Վերջերս Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև հարաբերությունները սրվել են Գրենլանդիայի շուրջ վեճերի և եվրոպական ապրանքների վրա ամերիկյան մաքսատուրքեր սահմանելու պատճառով։









