Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը կոչ է արել Չինաստանին չսրել իրավիճակը Թայվան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի հետ կապված՝ ընդգծելով, որ պոտենցիալ այցը որեւէ շարժ չի նշանավորում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում, տեղեկացրել է CNN-ը։
«Պեկինը պատճառներ չունի հնարավոր այցը վերածելու ճգնաժամի կամ հակամարտության, կամ այն օգտագործելու որպես պատրվակ Թայվանի նեղուցում կամ դրա շուրջ ագրեսիվ ռազմական ակտիվությունն ուժեղացնելու համար»,- ասել է Սպիտակ տան հաղորդակցությունների գծով ռազմավարական համակարգող Ջոն Քիրբին։









