• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Ադրբեջանի սադրիչ գործողությունները Արցախը հայաթափելու ռազմավարության տակտիկական քայլերի մասն են․ ԱՀ դատախազություն

01.08.2022թ.-ից Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնվող ու իրականացվող սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության կողմից արդեն որերորդ անգամ բարձրաձայնված՝ հայատյաց քաղաքականության ու Արցախը հայաթափելու ռազմավարության տակտիկական քայլերի մասն են: Արցախի պաշտպանության բանակն արդեն ներկայացրել է իրավիճակը շփման գծում և պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն: Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը։

Թեև բազմիցս խոսվել է այդպիսի իրավիճակներում բացառապես պաշտոնական աղբյուրներին հետևելու անհրաժեշտության մասին, այդուհանդերձ, նմանօրինակ դեպքերում մշտապես ականատես ենք լինում ինքնագործունեության և անհարկի խուճապ ծնող երևույթների: Արցախում հանրային կյանքը լարվածության մթնոլորտում է անցնում գրեթե ամեն օր, պետական մարմիններն այդ պայմաններում փորձում են կազմակերպել առողջապահություն, կրթություն, սոցիալական ապահովություն, քաղաքաշինական աշխատանքներ, մինչդեռ լարվածության ավելորդ բաժինը ոչ միայն կաթվածահար է անում նշված գործընթացը, այլև հիշյալ համակարգերի առջև արհեստականորեն ծնում է հավելյալ ծանրաբեռնվածություն, որպիսի հետևանք արձանագրվել է նաև վերջին օրերին:

Ուստի Արցախի Հանրապետության ներքին անվտանգությունն ու հանրային կյանքի բնականոն ընթացքն ավելորդ ցնցումներից զերծ պահելու համար խնդրում ենք ձեռնպահ մնալ շփման գծում առկա իրադրության շուրջ իրականությանը չհամապատասխանող կամ չստուգված տեղեկություններ տարածելուց:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Տիրադավների խումբը ոչ թե Եկեղեցու բարենորոգման համակարգող խորհուրդ է, այլ պառակտող խորհրդի գործիք


    Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ Լավրովին


    Ես կարգավորել եմ Հայաստանի և «Աբեր-բեջանի» միջև պատերազմը. Թրամփ


    Գեներալ Իգոր Կիրիլովի դեմ ահաբեկչություն իրականացրած անձը ցմահ ազատազրկման է դատապարտվել


    «Սիրիայի քրդերը մեր իսկական եղբայրներն են»․ Էրդողան


    Մենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունից


    Ես սերում եմ Եվրոպայից՝ Շոտլանդիայից և Գերմանիայից․ Թրամփը երկար ելույթ է ունեցել գլոբալ խնդիրների մասին` Վենեսուելայից մինչեւ Չինաստան


    Այո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ Փաշինյան


    Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել և առգրավվել (տեսանյութ)


    ԱՄՆ առևտրի նախարարը սուլոցների է արժանացել Դավոսում ընթրիքի ժամանակ

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]