«Սողալով եկան»,- ԱՄՆ-ի՝ միջուկային սպառազինության հարցով երկխոսության կոչը մեկնաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը։
«Մեկ ամիս առաջ ես գրել էի, որ ամերիկացիների համար չափազանց կարեւոր են ռազմավարական անվտանգության հարցերը, որոնք առանց մեզ անհնար է լուծել։ Եվ ահա, եկան սողալով։ Բայդենը հայտարարում է, թե, իբր, նույնիսկ սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ն քննարկում էին անվտանգության հարցերը եւ փոխզիջումներ գտնում, եւ որ անհրաժեշտ է միջուկային պոտենցիալի սահմանափակման մասին նոր պայմանագիր, որը կփոխարինի Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3-ին (ՌՀՍ-3)։ Եվս մեկ անգամ նշեմ, որ այսօր իրավիճակն ավելի վատ է, քան սառը պատերազմի տարիներին։ Շատ ավելի վատ։ Եվ մենք չենք դրանում մեղավոր»,-գրել է Մեդվեդեւը Telegram-ի իր ալիքում։









