Foto

Սպայական և ավագ ենթասպայական կազմի համար նախատեսված մատչելի պայմաններով բնակարանային ծրագրից կօգտվեն 2022թ․ բոլոր դիմումատուները

Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրերից օգտվել կկարողանանան 2022թ․ ընթացքում դիմում ներակայացրած բոլոր զինծառայողները։ Որոշման նախագիծը հավանության արժանացավ Կառավարության այսօրվա նիստում։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շեշտեց, որ նախագծի ընդունմամբ մատչելի վարկավորման ծրագրից օգտվելու համար տեղեկանք կտրամադրի ևս 526 զինծառայողի, որոնք ներկա դրությամբ դիմումներ են ներկայացրել, սակայն վիճակահանությամբ չեն ստացել այդ հնարավորությունը։

Որոշման նախագծով ծրագրից առաջահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022թ․ հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված և այն ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի ներկայացուցիչներին, եթե վերջիններս համապատասխան դիմումը ներկայացնեն ռազմական հատատությունն ավարտելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում։

Առաջակվող ծրագրով ձեռք բերվող բնակարանի մայր գումարի 10 տոկոսը և վարկի 3 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից։
Փոխվարչապետի խոսքով՝ 2022թ․ սույն ծրագրից օգտվելու համար հաշվառված զինծառայողների թիվը 1018 է։