Foto

Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցչի նշանակման գործընթացը ավարտվում է․ ՆԱՏՕ

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի նոր հատուկ ներկայացուցչի նշանակման գործընթացը ավարտվում է։

ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը ԱՊԱ-ի հարցմանը պատասխանել է հետևյալ հայտարարությամբ. «Հարավային Կովկասը և Սևծովյան տարածաշրջանը կարևոր են դաշնակից երկրների համատեղ անվտանգության համար։ Սա արտացոլվում է տարածաշրջանի մի շարք պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ մեր երկարատև գործընկերություններում։ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռազմական դաշինքի հատուկ ներկայացուցչի նշանակման գործընթացը ավարտվում է։ Մենք շուտով կտրամադրենք ավելի մանրամասն տեղեկատվություն այս հարցի վերաբերյալ», – ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանում Բելգիայի դեսպան Ժյուլիեն դը Ֆրեպոնը ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոտ ապագայում նախատեսում է Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ նշանակել։