Foto

Ըմբիշ Գասպար Տերտերյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Հռոմում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը 60 կգ քաշային կարգում դարձավ ոսկե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

«Գասպար Տերտերյանը 8:0 հաշվով հաղթեց եզրափակչում և դարձավ Մ17 ԱԱ չեմպիոն:

Տեսանյութը` շուտով

Արարատ Վարդերեսյանը բրոնզե մեդալի համար պայքարում 12:1 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին«։