Foto

ՊԵԿ-ի «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացվել են մի շարք պետական մարմիններ

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացվել են նաև ՀՀ պաշտպանության, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները և ՀՀ ոստիկանությունը։ «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021 թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով:

Ծրագրին աստիճանաբար միանում են թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն: Ներկա դրությամբ համակարգում արդեն իսկ ընդգրկված է 8 պետական մարմին:

«Թույլատվական փաստաթղթեր» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվեն ժամանակ և ռեսուրս։

Համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է: