Foto

ԵՄ որոշ երկրներում էլ. էներգիայի գինը պատմական նոր մաքսիմումի է հասել

Ըստ էլեկտրաէներգիայի Nord Pool բորսայի տվյալների՝ Եվրամիության մի շարք երկրներում էլեկտրաէներգիայի գները հասել են նոր պատմական մաքսիմումի:

Ֆրանսիայում 1 մեգավատն արժե 486 եվրո, Գերմանիայում՝ 396,07, Բելգիայում՝ 408,21, Նիդերլանդներում՝ 377,37, Ավստրիայում՝ 449,06, իսկ Դանիայում՝ 381,67.

Լիտվայում և Լատվիայում էլեկտրաէներգիայի գինը հասել է 278,41 եվրոյի, իսկ Էստոնիայում և Ֆինլանդիայում՝ 244,75 եվրոյի.

Նույն ժամանակ  Լոնդոնի ICE բորսայում այսօր գազը վաճառվել է 1 730 եվրոյով՝ հազար խմ համար