Foto

Կին պայմանագրային զինծառայող է մահացել

ՀՀ ՊՆ N զորամասում hուլիսի 15-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակպայմանագրային զինծառայողկրտսեր սերժանտ Քրիստինե Միխայելի Չիչյանը (ծնվ. 1985թ.)։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերինհուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Քրիստինե Չիչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: