Foto

ԱՄՆ ԿՀՎ ղեկավարների այցերի տարօրինակ վիճակագրությունը․ անկախ Հայաստանի պատմության մեջ այդ պաշտոնյան 1-ին անգամ է Հայաստանում

ԱՄՆ հետախուզության կենտրոնական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։

Ուիլյամ Բերնսը Երևան է ժամանել այսօր առավոտյան։ ըստ տարածվող տեղեկությունների` ամերիկյան հետախուզության ղեկավարի երևանյան այցի շրջանակում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ։

Այս պահին պաշտոնական տեղեկություն չկա ո՛չ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան, ո՛չ ՀՀ պետական կառույցների կողմից։

Հետքրքրական է, որ անկախ Հայատանի պատմության մեջ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարներից և որևէ մեկը Հայաստան չի ժամանել։  Բայց, համացանցն ուսումնասիրելով,  հետաքրքիր պատկեր է ստացվում ԱՄՆ ԿՀՎ ղեկավարների այցելությունների արդյունքում։  Օրինակ՝ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը 2008թ եղել է Ռուսաստանում, որին հաջորդել է ռուս-վրացական պատերազմը, նախորդ տարի նա կրկին հանդիպել  է ՌԴ նախագահի հետ, ապա եղել է Ուկրաինայում, որից հետո սկսվեց ռուս-ուկրաիանկան պատերազմը։ Այս հանդիպումներից առաջ և հետո ԱՄՆ ԿՀՎ տնօրենը այցելել է նաև Թուրքիա։ Այդ երկիր այց է եղել նաև 2011թ-ին, որին հաջորդել է թուրք-սիրական պատերազմը։ 2014թ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը այցելել է և՛ Ռուսաստան, և՛ Թուքիա, որին էլ հաջորդել է Ղրիմի  միացումը Ռուսաստանին։

Հետաքրքիր է, որ տարածաշրջանում ԱՄՆ ԿՀՎ ղեկավարն ամենաշատ այցերը կատարել է Թուրքիա։

Նույն պաշտոնյան նախորդ տարի ապրիլին գաղտնի այցով  մեկնել էր Աֆղանստան, որից կարճ ժամանակ անց ամերիկյան զորքերըն «անակնկալ» լքեցին այդ երկիրը և թալիբները եկան իշխանության։

Կարևոր հարց է աաջանում՝ գաղտի այցերի սիրահար ԱՄՆ ԿՀՎ ղեկավարն ի՞նչ առաքելությամբ է Հայաստանում։

Հեղինակ: Աննա Ավետիսյան