Թուրքիայի հայկական հիմնադրամների
միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ
վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։
Հայարարության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցը
դարձել է Թուրքիայի հայ համայնքի օրակարգային թեման։ Անհատների մակարդակում նկատվող
անվիճելի լավատեսությունն համայնքն ամբողջովին կիսում է նաև վարչական/ինստուտուցիոնալ
մակարդակում։
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը թեմայի վերաբերյալ պատախանել է Vesti.am-ի հարցերին։
-
Պարո՛ն Լոքմագյոզյան, ինչպե՞ս եք գնահատում հայտարարության բավանդակությունը։
Ի՞նչ վատնգներ կան այնտեղ։
-
Այդ կազմակերպությունները
սահմանների բացմանը մոտենում են մակերեսորեն, խորը չեն մտածում։ Իրենք մտածում են,
որ եթե Հայաստանի և Թուրքիայի սահմանները բացվեն, ապա շատ լավ բան կլինի։ Պետք է նաև հասկանանք,
որ այդ երկրում իրենք իրենց մտքերը չեն կարող ազատ արտահայտել։ Պետք է նկատի ունենալ
նաև երկրի վիճակը, դրությունը և չխոսել վտանգավոր բաների մասին՝ անգամ եթե ուրիշ տեսակ
են մտածում։
-
Նշեցիք, որ խորը չեն նայում, բայց խոսքը կազմակերպությունների
մասին է, որոնց կարծիքը պետք է որ հիմնված լինի ուսումնասիրությունների վրա։ Խորը նայելով
իրենց հայտարարություններին՝ դրանք վնասո՞ւմ են Հայաստան պետության շահերին։ Գուցե ավելի նպատակային էր լռե՞լը։
-
Իրենք չգիտեն՝ դրանով վնասո՞ւմ են մեր շահերին, թե ոչ։ Իրենք չեն հետաքրքրվում մանրամասնորեն։ Պետք է հաշվի առնել, որ ընդամենը երկու կազմակերպության մասին է խոսքը՝ Պատրիարքարանից նման
միտք հնչեց, մյուսն էլ տխրահռչակ Շիրինօղլիից, ով, քանի որ այդ հիմնադրամների ղեկավարն
է, իրեն հռչակել է հայ համայնքի ղեկավար։ Շիրինօղլիները Էրդողանի հետ շատ մոտ հարաբերություններ ունեն։ Իրավիճակը կարելի է համեմատել սովետական ժամանակի
հետ, երբ ամեն ինչ չէր, որ կարելի էր ասել,
միշտ պետք էր առաջնորդվել պաշտոնական տեսակետով։
-
ՀՀ գրեթե բոլոր իշխանությունների ժամանակ հայ-թուրքական հարաբերությունները
կարգավորման ուղղությամբ քայլեր են արվել են։ Ի՞նչ եք կարծում, այս
իշխանությանը «կհաջողվի»։
- Եթե պետական շահից եք խոսում, բնականաբար՝ ոչ։ Սրա վերջում հնարավոր է սահմանների բացում, գուցե հյուպատոսարանի բացում, բայց հարց է, սա արդյոք ներպետական շահին հարի՞ր է, թե՞ ոչ։ Մինչ այսօր Հայաստանի բոլոր քաղաքական ղեկավարները հպարտ կեցվածքով են գնացել խնդրի կարգավորմանը, բանակացել են հավասարը հավասարին սկզբունքով։ Քանի որ, Թուրքիան իրականում չի ուզում այդ բանը՝ գործընթացը ձախողվել է։ Այսօր մենք իրենց մոտենում ենք ծնկաչոք, ամեն ինչ ստացվում է՝ ինքն ասում է սա պիտի անես ու մենք անում ենք։









