Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ հայ-թուրքական սահմանի Շիրակի մարզի Զարիշատ բնակավայրի մոտ թուրքական կողմից ականազերծման աշխատանքներ են կատարվում: ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից Vesti.am-ին տեղեկացնում են, որ թուրքական կողմում ականազերծման աշխատանքները կատարվել են ՄԱԿ-ի ականազերծման ծրագրի շրջանակներում: Ականները տեղադրված են եղել դեռևս խորհրդային տարիներին և ականազերծումը, հավանաբար, պայմանավորված է դրանց պիտանելիության ժամկետով: Ականազերծումն ավարտվել է հուլիսի 7-ին:
Հայ-թուրքական սահմանի այդ հատվածը կրկին կականապատվի, թե ոչ՝ ՀՀ ԱԱԾ-ում տեղյակ չեն:









