Foto

Խոսում են անվտագության ավելացման և եռամսյա հավաքների մասին, որոնց իմաստը խրամատ փորելն է: Սա տրամաբանության մեջ չի մտնում․ Աղասի Ենոքյան

 «44-օրյա պատերազմից հետո բոլորի համար էլ ակնհայտ է, որ հաստատված խաղաղությունը բացարձակ անկայուն է և բոլորը մտածում են, որ նոր պատերազմ լինելու է։ Այս առումով մենք տեսնում ենք  երկու իրար մերժող մեսիջներ՝մի կողմից խոսում են Ադրբեջանի կողմից նորից հարձակման մասին, մյուս կողմից էլ «խաղաղության դարաշրջանի» մասին, սրանք շփոթեցնող մեսիջներ են ուղղված հասարակությանը»,- այս մասին «Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով քննարկման ժամանակ ասաց  քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ 

Խոսելով բանակի ամրացման մասին՝ առաջնահերթ խնդիրը որ պետք է դրվի, ըստ քաղաքագետի, Գշխավոր շտաբի հարցի լուծման խնդիրն է։

«Հիմա խոսում են անվտագության ավելացման և խոսում են եռամսյա հավաքների մասին, որոնց իմաստը խրամատ փորելն է: Սա տրամաբանության մեջ չի մտնում։ Ավելին ասեմ, այստեղ խոսվեց այն մասին, որ եթե այս եռամսյա հավաքներն օգտագործվում են որպես պատժամիջոց, ապա սա ինքնին արդեն բանակի իմիջին խփող,  բանակի վարկանիշը իջեցնող գործընթաց է։ Սա ոչ թե անիմաստ, այլ վտանգավոր գործընթաց է»,- հավելեց քաղաքագետը։ 

Հեղինակ: Թամարա Աբրահամյան