Foto

Ռուսաստանի ԱԳՆ-ն կանչել է Գերմանիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին

Ռուսաստանի Դաշնությունում Գերմանիայի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը փետրվարի 5-ին կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն: Դրա մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից:

 «Գերմանական կողմին վճռական բողոք է ներկայացվել Գերմանիայի կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի որոշման կապակցությամբ, որով Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին «անցանկալի անձ» էր հայտարարվել: Ընդգծվում է, որ պաշտոնական Բեռլինի կողմից դիվանագետի դեմ հետախուզական գործունեության վերաբերյալ ներկայացված մեղադրանքներն անհիմն են և հորինված են գերմանական իշխանությունների հրահրմամբ Գերմանիայում խթանվող «լրտեսական կրքերի» ոգով։ Ռուսական կողմը կտրականապես մերժում է դրանք։

Մենք գերմանական կողմի գործողությունները դիտարկում ենք որպես Գերմանիայում Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելությունը վարկաբեկելուն ուղղված էժան սադրանք։

Գերմանական դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին հանձնվել է Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան դիվանագիտական ​​աշխատակցին «անցանկալի անձ» հայտարարելու մասին բողոքի նոտա՝ որպես երկկողմ հարաբերություններում նոր սրման ամբողջական պատասխանատվությունը կրող Գերմանիայի կառավարության նշված որոշման համաչափ պատասխան»,- ասված է հայտարարության մեջ։