ԱԺ արտահերթ նիստում քննարկում են Ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագիծը։ Ըստ դրա՝ նոր նախարարության կազմում կլինեն ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ըստ արդարադատության նախարարի՝ այն ոչ թե նախկին ՆԳՆ-ի մոդելն է լինելու, այլ՝ նոր կառույց է։ Որպես հիմնավորում, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հացերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց․ «ՆԳՆ-ի կազմավորումը թույլ կտա ապահովել երկրի ներքին անվտանգության կառավարելիությունը»։ Տարիներ առաջ գրեթե այս նույն հիմնավորմամբ լուծարվեց այդ նախարարությունը, որով ոստիկանությունը դուրս եկավ կառավարության ենթակայությունից և գործում է, որպես անկախ մարմին։ Նախագծով ոստիկանապետը դառնում է նախարար, իսկ նախարարի պաշտոնը հայեցողական է։ Ստացվում է, որ երկրի վարչապետը երբ ցանկանա կարող է փոխել ՆԳ նախարարին։
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանն ասում է. «Մենք ունեցել ենք ՆԳՆ, որը հետագայում դարձավ Ոստիկանություն։ Պատճառաբանված էր նրանով, որ այդ պաշտոնը չքաղաքանացվի և լինեն պրոֆեսիոնալներ։ Հիմա այս իշխանության համար ի՞նչ կարևոր է պորֆեսիոնալ լինելը՝ անգրագետ պարեկներից միչև անգրագետ ղեկավարություն։ Իրենց համար ի՞նչ կարևոր է»։ Անդրանիկ Քոչարյանի հիմնավորումը ևս չմեկնաբանեց, բայց հարցին՝ թե արդյո՞ք կա ներքին անվտանգության սպասռնալիք և արդյո՞ք նոր նախարարությունը կլուծի այդ խնդիրը, Շիրինյանը պատասխանեց․ «Երբ մի երկրում քաղաքացու իրավունքը պաշտպանված չէ, ապա կա ներքին անվտանգային լուրջ խնդիր։ Վտանգված ենք մենք բոլորս։ Այստեղ կա սյուբեկտիվ որոշում՝ մեր «քայլարածն» է, ուրեմն ինքն օրենքից դուրս է, իսկ մնացածին պետք է բերենք պատժենք։ Խունտա է դարձել։ Երբ պաշտոնը քաղաքականացվում է, ինչպե՞ս կարող ենք խոսել օբյեկտիվ աշխատանքի մասին։ Գուցե նախարարը կրկին իր համադասարանցին դառնա։ Կայացնելու են քաղաքական որոշումներ և ոստիկանությունն այդպես էլ գործելու է՝ ի՞նչ հանցագարծությունների բացահայտում կամ կանխում»։









