ՏԿԵ նախարարությունն առաջարկում է այդ նպատակով համապատասխան փոփոխություններ կատարել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում։
Գործող օրենքով սպառողը իրավունք ունի էլեկտրաէներգիան այլ անձի փոխանցել միայն առևտրային, արտադրական կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրման պայմանագրերով։ Գործող օրենքը էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն չի նախատեսում։
«Էներգետիկայի մասին» օրենքում առաջակվող փոփոխությունների նախագիծը կառավարության նիստում հաստատվեց առանց զեկուցման ու քննարկման։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։









