Foto

Իշխանությունը պատերազմի շանտաժով հասարակությանը նախապատրաստում է նոր՝ խոշոր զիջումների. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը  հակված է կարծելու, որ իշխանությունը պատերազմի շանտաժով հասարակությանը նախապատրաստում է նոր՝ խոշոր զիջումների։

Պատգամավորն այդ տպավորությունը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսից։

«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է շարժվել խաղաղության օրակարգով և Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք է ձևավորում։

Հանրության ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել 2 խնդրի շուրջ։

Առաջին՝ Փաշինյանը փաստացի ասում է, որ իր հռչակած քաղաքական օրակարգը՝ «խաղաղության դարաշրջանը», փլուզվել է, և մեր քաղաքացիներին տված առանցքային խոստումը չի կարող կատարել։

Երկրորդ՝ Փաշինյանն ասում է, որ գլխավոր շտաբի պետի բացակայության, պաշտպանության ոչ կոմպետենտ նախարարի առկայության և անպատասխանատու գերագույն գլխավոր հրամանատարի պայմաններում մեզ նոր պատերազմ է սպասվում։

Ես, իհարկե, հակված եմ կարծելու, որ իշխանությունը պատերազմի շանտաժով հասարակությանը նախապատրաստում է նոր՝ խոշոր զիջումների, բայց չեմ էլ բացառում, որ մի փուլում Հայաստանը կստանա և՛ կորուստներ, և՛ նոր պատերազմ», - Facebook-ում գրել է պատգամավորը։