Foto

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Mercedes -ում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Պտղնի գյուղում՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, ավտոմեքենան է այրվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30–ամյա Սամվել Բաղդասարյանի վարած, սակայն կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի ավտոմեքենայի սրահի ապահովիչների համար նախատեսված տուփում:

Բարեբախտաբար, Հ. Բաղդասարյանի և հրշեջների շնորհիվ հնարավոր է եղել մարել կրակը: