Foto

Ամաչու՞մ եք ասել, որ միակողմանի զիջումներն են բերել ադրբեջանական բենզինը… Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ամաչու՞մ եք ասել, որ միակողմանի զիջումներն են բերել ադրբեջանական բենզինը…

Ֆեյսբուքում շատ մարդիկ, այդ թվում նաև հայտնի և հարգված փորձագետներ, գրում են, որ «Խաղաղությունը հնարավորություն տվեց, որպեսզի Հայաստան մտնի ադրբեջանական բենզինը։ Տեսնես «խաղաղության դարաշրջանի» հաջորդ «նվաճումը» ո՞րն է լինելու՝ ադրբեջանցիների բնակեցո՞ւմը Հայաստանում։»

Ադրբեջանական բենզինի հայտնվելը Հայաստանում խաղաղության տված հնարավորություններից չէ, այլ մեր պարտությունը անդադար միակողմանի զիջումների տանող և բոլորիս անինքնասեր դարձնող իշխանություն ունենալու արդյունքն է։

Հակառակ դեպքում 1994-ից մինչև 2020 թվականը Ադրբեջանը մեզ բենզին կվաճառեր կամ մեզնից որևէ ապրանք կգներ։

Ակնհայտ է, որ սա Հայաստանի և հայ ժողովրդի նվաստացմանն ուղղված Ադրբեջանի հերթական քայլն է, որը սատարում է ստացել ՀՀ իշխանությունների կողմից։

Մեր պետական և ազգային շահերը ներկայացնող իշխանություն չունենք և մեզ պարտադրում են դառնալ ադրբեջանական ապրանքը սպառող փոքր շուկա»,- գրել է նա։