Foto

Եթե քեզ հանձնել ես հակառակորդի «բարեգթությանը», ապա ինքը կվարվի քեզ հետ այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում. Ղևոնդյան

2020թ․ նոյեմբերի 9-ից հետո ակտիվ խոսվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, կոմունիկացիաների բացման և այլ գործոնների մասին։ Բանն այն է, որ երկու կողմերն էլ հայտարարում են ընդհանուր հայտարարի գալու մասին, բայց դրանց ուղիները երկու կողմերի  համար էականորեն տարբեր են՝ կարելի ասել հակառակ բևեռներում։ Ալիևն այսօր այցելել է օկուպացված Քարվաճառ և հայտարարել․ «Ադրբեջանական բանակն էլ ավելի ուժեղ է դարձել՝ թե՛ սպառազինման, թե՛ մարտունակության տեսակետներից։ Մենք ստորագրել ենք ամենաարդիական զենքի ձեռքբերման նոր պայմանագրեր։ Այդ պայմանագրերն արդեն իրականացվում են, Ադրբեջան են բերվում նոր զենք և ամենաարդիական տեխնիկա»։

Նախ նկատենք, որ ինչպես Ալիևն է այցելում Քարվաճառ, Շուշի, Հադրութ, այդ նույն կերպ ՀՀ վարչապետը չի կարող այցելել դեռևս Ադրբեջանին չհանձնած Արցախ, քանի որ Ալիևն ուղղակի չի թողնում և մի անգամ չէ, որ այդ մասին խոսել է։ Սրանից այն կողմ Հայաստաի իշխանությունը խոսում է խաղաղության դարաշրջան բացելու մասին, զենք ձեռք չի բերում, խոստանում է կրճատել պարտադիր ծառայության ժամակետները, առաջնագծերը չի կահավորում և այլն։  

Ի վերջո, այս տարբեր բևեռներով փոխահամաձայնության գնացող կողմերն ո՞ւր են հասնելու, ո՞վ և ի՞նչ է ձեռք բերելու կամ կորցնելու։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն ասում է․ «Ալիևը հասնում է այն հանգրվանին ինչ-որ բխում է իր ազգային շահից։ Պատությունը ցույց է տալիս, որ բացառապես ուժն է ծնում իրավունք և խաղաղություն ձեռք չեն բերում մուրալով։ Անվտանգությունը կարող է խաղաղություն ապահովել, բայց խաղաղությունը երբեք անվտանգություն չի ապահովում։ Ալիևն այս պարզ ճշմարտությանը ծանոթ է և այս հիմքով կերտում է իր ազգային շահը։ Հայաստանի պարագայում գործ ունենք մանկամիտ, տհաս ընկալման հետ՝ պետական քաղաքականության մասով, որը տեղավորվում է եթերային խաղաղության դարաշրջան բացելու կոնցեպտի մեջ, այն դեպքում, երբ ունակ էլ չես դա անելու։ ՀՀ իշխանությունը մյուս կողից էլ մտածում է, որ եթե սպասարկի թշնամու շահն՝ ի հաշիվ սեփականի, ապա նրանք մեզ թույլ կտան ապրել և կոմուիկացիաների բացման արդյունքում էլ առևտուրը կզարգանա։ Գործ ունենք երկու զուգահեռ իրականության հետ՝ Հայաստանի պարագայում դա մանկամտությունն է ու դավաճանապաշտություն, իսկ Արդրբեջանի դեպքում՝ ազգային շահը»։

Ալիևն այսօր ասում է, որ զենք են ձեռք բերում, Չավուշօղլուն հայտարարում է, որ սպասում են ամենակարճ ժամկետում Զանգեզուրի միջանցքի բացմանը, իսկ ՀՀ-ում քննարկվում է Բերձորը թշնամուն զիջելու հնարավոր տարբերակները։ Ընդդիմություննն էլ խոսում է, հանձնլուց հետո հնարավոր հետևանքների մասին, բայց ոչ՝ հանձնելը բացառելու։  Դա կարծես բնական է, Հայսատանը զենք ձեռք չի բերում, Ալիևն ասում է, եթե զենք ձեռք բերեք, կհամարենք, որ ռևանշի եք պատրաստվում և ձեր խաղաղության շուրջ չենք բանակցի։

Քաղաքաետ Ղևոնդյանը նկատում  է, որ Ալիևի թույլ տալ-չտալով չէ։ Զենք ձեռք են բերում այն պետությունները, որոնք երկրի անվտանգությունը պաշտպանելու և ինչու ոչ նախահարձակ լինելու անհրաժեշտություն են տեսնում։ «Եթե դու ինքդ քեզ հանձնել ես հակառակորդի կամքին ու «բարեգթությանը», ապա ինքը կվարվի քեզ այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում», - նշեց քաղաքագետը։

Ղևենդյանը մի շատ կարևոր և տրամաբանական հարց է բարձրացնում՝ իսկ ո՞ւմ դեմ օգտագործելու համար է թշնամի պետության ղեկավարն այդ զենքը ձեռք բերում։ «Ռուսաստանի՞, Իրանի՞, գիտենք, որ այն քիչ հավանական է։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Իլհամ Ալիևը պատրաստվում է ռազմական գործողությունների։ Էական է ռուս- ադրբեջանական հարաբերությունները, ռուս-ուկրաիանական պատերազմի հանգուցալուծումը կամ ինչ-որ իրավիճակում սրումը և այլն։ Ինչո՞ւ չեմ խոսում Հայաստանի մասին, քանի իշխանության նպատակն է ամեն գնով պահել այդ իշխանությունը։ Զանգեզուրը կհանձնվի, թե՞  Արցախը, նրանց քաղաքական օրակարգում էական դեր չի զբաղեցնում», - եզրափակեց Ալեն Ղևոնդյանը։

Հեղինակ: Աննա Ավետիսյան