Foto

Ռուսաստանին համաշխարհային ինտերնետ կապից անջատելն անհնար է․ Պեսկով

Ռուսաստանին համընդհանուր ինտերնետ կապից գործնականում անհնար է, որևէ մեկը չի էլ պատրաստվում մեկուսանալ։ Այդ մասին РИА новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովն ընդգծել է, որ նման բան լինելու դեպքում ինտերնետ կապն ապահելու նպատակով կաշխատեն տեղակալ ռեսուրսները, իսկ համաշխարհային ինտերենետին միանալու համար միակցիչներ կկառուցեն։

«Բայց 1991թ․ իրադրությունը, երբ su դոմենը ղեկավարվում էր Հելսինկիից՝ ֆիննացի ուսանողների կողմից, չի կրկնվի»,-եզրափակել է Պեսկովը։