Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Կատարի Պետության ԱԳ նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին հեռախոսազրույց են անցկացրել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։
Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և միջազգային զարգացումների վերաբերյալ։
«Հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերն էլ ընդգծել են համագործակցության շարունակականության և երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Ավելին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները քննարկելիս, Իրանի և Կատարի ԱԳ նախարարները ընդգծել են տարածաշրջանային կայունության պահպանման և լարվածության թուլացմանն ուղղված շարունակական դիվանագիտական ջանքերի կարևորությունը»,-հայտնում է իրանական լրատվամիջոցը։









