Foto

Ուկրաինայում ռուսական ԱԹՍ-ն հարվածել է գնացքին. կան զոհեր

Ուկրաինայի հյուսիս-արևելյան մասում ռուսական ԱԹՍ-ն հարվածել է ուղևորատար գնացքին, ինչի հետևանքով 5 հոգի մահացել է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ հարձակումը որակել է որպես ահաբեկչություն։

Միջադեպը տեղի է ունեցել Խարկովի մարզի մի գյուղի մոտակայքում։

Սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներում երևում են առնվազն երկու վագոններ՝ կրակի մեջ, ձյունապատ երկաթուղու կողքին։

«Ցանկացած երկրում քաղաքացիական գնացքի վրա դրոնային հարվածը կդիտվի որպես մաքուր ահաբեկչություն։ Այստեղ ոչ մի ռազմական նպատակ չկա և չի կարող լինել։

Յուրաքանչյուր ռուսական նման հարվածը քայքայում է շարունակվող դիվանագիտությունը և խաթարում է գործընկերների ջանքերը, որոնք օգնում են ավարտել այս պատերազմը», – գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում։

24news.am