Foto

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է 2 միլիոն 213 հազար 980 քաղաքացի

Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։

Հունիսի 20-ի դրությամբ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է 2 միլիոն 213 հազար 980 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 միլիոն 138 հազար 181 քաղաքացի, երկրորդով՝ 1 միլիոն 12 հազար 977 քաղաքացի։

Երրորդ՝ բուստեր դեղաչափով պատվաստվել է 58 հազար 283 քաղաքացի։