Foto

Նիկոլ Փաշինյանը առաջիկայում կպատասխանի լրատվամիջոցների հարցերին

Եկող աշխատանքային շաբաթ (հավանաբար՝ երկուշաբթի օրը) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի լրատվամիջոցների հարցերին։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»:

Ինչպես նախորդ առցանց ասուլիսների ժամանակ, այս անգամ ևս լրատվամիջոցների՝ նախապես ուղարկած հարցերը ուղիղ եթերում կհնչեցնի Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Տաթև Դանիելյանը։



Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է մեկ հարց հղել։