Foto

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Ռոբերտ Արզումանյանը դադարեցնում են համագործակցությունը։

«Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուի» ղեկն ստանձնել էր 2021 թվականի մարտից։ Մասնագետի գլխավորությամբ թիմը 53 հանդիպում է անցկացրել, 2020/2021 մրցաշրջանում դարձել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր և եվրագավաթային ուղեգիր վաստակել՝ Հայաստանը ներկայացնելով ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։ 2021/22 մրցաշրջանում էլ «Ուրարտուն» հասել էր Vbet Հայաստանի գավաթի եզրափակիչ»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։