ՌԴ տրանսպորտի նախարարությունն այսօր հայտարարել է, որ Մոսկվայի օդանավակայաններում առատ ձյան պատճառով չեղարկվել է 17 չվերթ։
«Օրվա սկզբից ի վեր չեղարկվել է 17 չվերթ», – ասվում է տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ Շերեմետևոյում վայրէջք կատարելու համար նախատեսված 5 ինքնաթիռ վերահասցեագրվել է Վնուկովոյի և Դոմոդեդովոյի այլընտրանքային օդանավակայաններ։









