Foto

Շղթայական վթարից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է, կան ծանր դեպքեր․ նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է, կան ծանր դեպքեր։

Շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։ 10 քաղաքացի հոսպիտալացվել է. հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր»,- գրել է նա։