Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով հունիսի 23-24-ը կլինի Ադրբեջանում։ РИА новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչը հայտնել է, որ այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյխուն Բայրամովի հետ։
«Բաքու այցի ընթացքում նախատեսվում է քննարկել մի շարք տարածաշրջանային ու միջազգային սցենարներ։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ համաձայնագրի իրականացման ընթացքին»,-շեշտել է Զախարովան։
Լրագրողների հետ ճեպազրույցում Զախարովան նշել է, որ Լավրովի՝ Ադրբեջան այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի մի ամբողջ համալիր։









