Foto

Wizz Air ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Լառնակա- Երևան- Լառնակա երթուղով

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկել է Լառնակա- Երևան- Լառնակա երթուղով չվերթերը:
 
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
 
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», - նշված է հաղորդագրության մեջ: