Foto

Պետք չէ բացառել ՀԱՊԿ խաղաղարարների ներկայությունը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում․ Կարտապոլով

ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը հայտարարել է, որ ապագայում պետք չէ բացառել ՀԱՊԿ խաղաղարար առաքելության ներկայությունը Ուկրաինայի «ազատագրված տարածքներում», ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում։
 
«Պետք չէ բացառել, որ ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահների կարիքը կարող է լինել Ուկրաինայի ազատագրված տարածքներում, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, քանի որ դժվար թե մենք համաձայնվենք, որ ՆԱՏՕ-ի ինչ-որ երկրներ, խաղաղապահների անվան տակ, փորձեն մուտք գործել այնտեղ, թեպետ այդ հարցը մեկ անգամ չէ, որ օրակարգ է նետվել արևմտյան մեր գործընկերների կողմից», - ասել է Կարտապոլովը լրագրողների հետ զրույցում՝  Երևանում ընթացող ՀԱՊԿ ԽՎ նիստի շրջանակում։