Ռուսաստանի Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են և քննարկել ՀԱՊԿ անդամ երկրների օրենսդրությունների մերձեցումը։ Տեղեկությունը հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։
Վոլոդինն աշխատանքային այցով է ժամանել Երևան` ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին մասնակցելու։
«Հանդիպմանը Վոլոդինը խոսել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջիկա նիստի օրակարգի մասին։ Կողմերը քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների օրենսդրությունների մերձեցման ու կազմակերպության զարգացման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, որոնք մինչ այդ ծաղիկներ են խոնարհել «Հաղթանակ» զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ։









