• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Արցախում որոշել են լուծարել «Արցախանտառ» ՊՈԱԿ-ը. խորհրդակցություն Արցախի նախագահի մոտ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված շրջաններում սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների:

Արցախի նախագահի աշխատակազմից  հայտնում են, որ քննարկվել են համայնքներում հին բնակֆոնդի վերակառուցման և նորոգման ընթացքում ծագող իրավական ու կազմակերպչական խնդիրները և դրանց լուծման մեխանիզմները:

Օրակարգի մեկ այլ հարցով որոշվել է լուծարել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ը՝ լիազորությունների և գործառույթների զգալի մասը փոխանցելով շրջանային վարչակազմերին:

Նախագահը նշել է, որ կառավարման ապակենտրոնացման և շրջանների կարողությունների զարգացման քաղաքականության շրջանակում կատարվող այս քայլին կհաջորդեն նորերը, որոնք համայնքային և շրջանային իշխանություններին հնարավորություն կտան ավելի օպերատիվ և գործունակ լինել տեղական նշանակության հարցերը լուծելիս:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, շրջանների վարչակազմերի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Թո՜ղ հիշողությունը մեզ ոգեշնչի պայքարել ատելության բոլոր դրսևորումների դեմ. Ֆրանսիայի դեսպանություն


    Նրա արվեստում ժամանակակիցը երբեք չի կտրվել ավանդույթից. այսօր Մանսուրյանի ծննդյան 87-ամյակն է


    Դատարանը հեռակա կարգով կքննի Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված քրեական գործը


    ՀՀ տարածքներն «Արևմտյան Ադրբեջան» անվանելուն հակազդելը պատերազմի ցանկություն չէ. Արմեն Գևորգյան


    Քննարկվել է Հայաստանի և ՄԻԵԴ-ի միջև փոխգործակցության, անկախ արդարադատության խթանման հարցերը


    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են


    Հայրենիքի համար զոհվածների հիշատակը պահելու միակ ճիշտ ճանապարհը ուժեղ Հայաստան կառուցելն է. «Մեր ձևով»


    Թեհրանից Երևան երկու չվերթ Է չեղարկվել


    Շղթայական վթարից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է, կան ծանր դեպքեր․ նախարար


    Մոսկվայի օդանավակայաններում 17 չվերթ է չեղարկվել առատ ձյան պատճառով

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]